Արտաշատցի մարզիկները սեպտեմբերի 24-25-ը Լեհաստանի Սվինուժսկի քաղաքում անցկացված Կիոկուշին Կարատեի Եվրոպայի 34-րդ առաջնությունից վերադարձել են հաղթանակած, գրում է Արարատի մարզպետարանը:
Արտաշատ քաղաքից Հայաստանի հավաքականում ընդգրկված է եղել երկու հոգի՝
մարզիչ Կարպիս Կարապետյանի գլխավորությամբ։
Հարություն Միրզոյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն և արժանացել Եվրոպայի առաջնության «Լավագույն տեխնիկա» մրցանակին:
Իսկ Գառնիկ Բաբաջանյանը արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին։