«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է այն լուրերը, թե շուտով կարող է հեռացվել աշխատանքից:
«Ես դեռ «Բարսելոնայի» մարզիչն եմ: Արդյունքները հստակ ցույց չեն տալիս այն, ինչ մենք կցանկանայինք, ես հասկանում եմ: Բայց այդպես էլ է լինում: Ակումբի ղեկավարությունն ինձ ոչինչ չի ասել: Ես լսել եմ, որ ակումբի նախագահն այստեղ էր այսօր առավոտյան:
Բայց ես նրա հետ չեմ խոսացել: Գիտեմ, որ այժմ խոսակցություններ են պտտվում իմ հնարավոր պաշտոնանկության մասին: Բայց ինձ ոչ ոք ոչինչ չի ասել»,- մեջբերում է Կումանին Sport.es-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է Անդրեա Պիրլոյին տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Մանրամասներն՝ այստեղ։