Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ տնային հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դարպասապահներ
Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան — ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան — «Շիրակ»
Պաշտպաններ
Սերգեյ Կոչկանյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Երջանիկ Ղուբասարյան — «Լյունեբուրգ» (Գերմանիա)
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Վոլոդյա Սամսոնյան — ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան — «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան — ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան — ԲԿՄԱ
Արսեն Գալստյան — ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
Գևորգ Տարախչյան — «Սևան»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ
Սերգեյ Մկրտչյան — ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
Միքայել Միրզոյան — ԲԿՄԱ
Արամ Խամոյան — ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»
Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան — ԲԿՄԱ
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Միսակ Հակոբյան — ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 1-ից մարզումներ կանցկացնի, իսկ հոկտեմբերի 4-ից կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբում Երևանում կմրցի Սերբիայի հասակակիցների հետ, իսկ հոկտեմբերի 12-ին՝ կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականին: