«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է Անդրեա Պիրլոյին տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Todofichajes-ը:
Հենց իտալացին է, ով, ըստ Լապորտայի, համապատասխանում է ակումբի բոլոր պահանջներին․ նա կպահանջի շատ փոքր աշխատավարձ և ներկայումս առանց աշխատանքի է:
Իր հերթին Mundo Deportivo-ն հայտնում է, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի մյուս թեկնածուն Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յոահիմ Լյովին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի մյուս թեկնածուներն են Չավին, Ռոբերտո Մարտինեսը և Յորդի Կրոյֆը: