«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը բարձրացրել է կատալոնական ակումբից՝ Լիոնել Մեսսիի հեռանալու հարցը:
«Ես շատ զարմացա, քանի որ ամեն ինչ այնպես էր դասավորվել, որ նա մնար: Նա ասաց ինձ. «Կարիերաս կավարտեմ «Բարսելոնայում», ինչը ես միշտ ցանկացել եմ, ավարտել կարիերաս այն ակումբում, որտեղ ես երջանիկ եմ»:
Հետո ամեն ինչ փոխվեց: Նա հեռացա՞վ՝ առանց ինչ-որ բան մեկնաբանելու։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, և եթե նույնիսկ իմանայի, չէի ասի», — Սուարեսի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին կատալոնական ակումբից հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով և տեղափոխվեց ՊՍԺ: