«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան երկու թիմ՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»։ 29-ամյա սենեգալցու պայմանագիրը «կարմիրների» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը:
Առայժմ ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև համաձայնություն ձեռք չի բերվել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Այդ իրավիճակից ցանկանում են օգտվել լոնդոնցիները։
Հավանական է, որ «Լիվերպուլը» կանցնի թիմը երիտասարդացնելու քաղքականության և որոշի բաժանվել Մանեից։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 85 միլիոն եվրո է: Այս մրցաշրջանում սենեգալցին երեք անգամ գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայում և մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայում: