Բրազիլական «Ֆլամենգոն» հետաքրքրվում է պաշտպան Դանի Ալվեշի ծառայություններով։ Այս մասին թվիթերյան իր էջում գրում է կրագրող Նիկոլո Շիրան։
Ինսյադերի տեղեկացմամբ՝ Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբի ղեկավարությունը 38-ամյա բրազիլացուն ուզում է տեսնել իր թիմում։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով ակումբը կրճատել է խաղացողների՝ այդ թվում և Ալվեշի աշխատավարձը։ Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այն ավելի ուշ կվճարվի։
Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերում Դանի Ալվեշը հայտարարել էր, որ «Սան-Պաուլուն» ուշացնում է պարտքի վճարումը։ Դրանից հետո խաղացողի ու ակումբի միջև հարաբերությունները վատացել էին։
2019-ի օգոստոսին բրազիլացի պաշտպանը պայմանագիր էր կնքել «Սան-Պաուլուի» հետ, համաձայն որի՝ Ալվեշի աշխատավարձն ամսական կազմում է 280 հազար դոլար։ 36-ամյա բրազիլացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբեր։