«Ռոմայի» նախկին սպորտային տնօրեն Ֆաբրիցիո Լուչեզին ասել է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող էր 18 տարեկանում հայտնվել հռոմեական ակումբում:
«Մենք պայմանավորվածություն ունեինք Իբրահիմովիչի հետ: Նա արդեն ժամանել էր Հռոմ, այն ժամանակ նա 18 տարեկան էր:
Բայց վերջնական բանակցությունները այդպես էլ չկայացան:
Մենք պայմանավորվածություն ունեինք խաղացողի հետ, և ցանկանում էինք նրանից նոր Բատիստուտա ստանալ, սակայն մի շարք պատճառներով տեղափոխությունը չկայացավ»,- մեջբերում է Լուչեզիին Calciomercato-ն: