«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հաստատել է, որ ակումբը մոտ է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիին ձեռք բերելուն:
««Սասուոլոյի» հետ բանակցում ենք Լոկատելիին ձեռք բերելու վերաբերյալ: Համոզված ենք, որ լավ առաջարկ ենք արել համաձայնության գալու համար:
Իսկապես վստահ ենք, որ հնարավորինս կարճ ժամկետում կավարտենք գործարքը»,- Նեդվեդի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն: