Հայաստանի ներկայացուցիչ, լողորդ Արթուր Բարսեղյանը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
«Ճիշտն ասած սա այն արդյունքը չէր, որ ցանկանում էի ցույց տալ։ Չգիտեմ ինչու այդպես ստացվեց, շատ դժգոհ եմ իմ արդյունքից։ Շատ վատ լողացի։ Ինձ թվում է սխալ լողահագուստ էի հագել։ Իմ կարծիքով՝ խնդիրը դրանում է կայանում։ Բայց նաև հոգեբանական գործոնը կար։
Ես լողացել եմ 22․69 (անձնական ռեկորդ), իսկ հիմա 23․14։ Դա, ինձ թվում է, ֆիզիկական թուլության հետ է կապված, որը պետք է շտկենք»,- ասել է Բարսեղյանը իր մրցելույթից հետո։
50 մետր ազատ ոճ մրցաձևում մեր մարզիկը ցույց տվեց 23.14 վայրկյան արդյունք՝ չհաղթահարելով որակավորման փուլի արդյունքը։ Բարսեղյանը 5-րդ լողահերթում գրավեց 3-րդ տեղը: Ընդհանուր հաշվարկում Հայաստանի չեմպիոնը 73 լողորդների մեջ զբաղեցրեց 43-րդ տեղը: