«Նոա»-ի կիսապաշտպան Արթուր Ստեփանյանը վարձակալության հիմունքով տեղափոխվել է «Վան»:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Արթուրին նոր ակումբում մաղթում ենք հաջողություններ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Վանը» հանդես է գալիս Առաջին խմբի առաջնությունում: Աշնանային հատվածից հետո մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Armsport-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ թիմից հեռացել են 9 ֆուտբոլիստներ և սպասում են նորեկներ: