«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:
Ըստ 90min.com կայքի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հետաքրքրված է անգլիացի 28-ամյա փլեյմեյքերի ծառայություններով:
Արգենտինացի մարզչին գրավել է Լինգարդի խաղը «Վեսթ Հեմում» և ֆուտբոլիստին տեսնում է որպես Սաուլ Նիգուեսի ուղղակի փոխարինող:
Անցյալ մրցաշրջանում Ջեսին Պրեմիեր լիգայում 16 խաղ է անցկացրել ՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: