Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «Չելսիից» տեղափոխվեց «Միլան»:
Հաղորդվում է, որ 34-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «Միլանը» վճարել է 1 մլն եվրո: Հետագայում լոնդոնյան ակումբը կարող է ևս մեկ միլիոն եվրո ստանալ բոնուսի տեսքով: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ., իսկ այդ ընթացքում հարձակվողը կստանա տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում Ժիրուն դարձել է 4 գոլի հեղինակ: