«Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, թե հարձակվող Լորենցո Ինսինյեն կարող է հեռանալ նեապոլիտանական ակումբից:
«Ինսինյեն գիտի, որ ինքը «Նապոլիի» սան է: Բայց եթե նա հոգնել է ակումբից ու ուզում է ուժերը փորձել Իտալիայի սահմաններից դուրս, դա իր որոշումն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինսինյեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: