Դանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին ճանաչվել է Չեխիա-Դանիա հանդիպման (2-1) լավագույն խաղացող։
Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողը խփեց այս հանդիպման առաջին գոլը՝ մրցակցի դարպասը գրավելով գլխի հարվածով։
«Դիլեյնին առաջին կարևոր գոլը խփեց ու քրտնաջան աշխատում էր դաշտի կենտրոնում։ Նա Դանիայի առաջխաղացման համար կարևոր դեր ուներ ու դաշտի կենտրոնում առանցքային գոտիներ էր ստեղծում»,-ասել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդը։
🇩🇰 Thomas Delaney = Star of the Match 🥇
🤔 Did you predict that?@Heineken | #EUROSOTM | #EURO2020 pic.twitter.com/0HuBxgwckO
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 3, 2021