Լոնդոնի «Արսենալը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Սասուոլոյի» 23-ամյա կիսապաշտպան Մանուել Լոկատելիի նկատմամբ։
««Արսենալը» պաշտոնական առաջարկ է արել Լոկատելիին ձեռք բերելու վերաբերյալ։ Նրանք բոլոր ջանքերը կներդնեն նրան գնելու համար։ Եվ դա կարևոր է։ Տեսնենք։
Լոկատելին պետք է նաև «Յուվենտուսին», մենք նրանց հետ յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մոտ ժամանակներս թուրինցիների ղեկավարության հետ նոր հանդիպում կունենանք։
Փորձում ենք հանգստացնել տղային, դրա համար էլ դեռ չեմ խոսել ո՛չ իր, ո՛չ գործակալի հետ։ Մենք կարող ենք մտածել Լոկատելիի ապագայի մասին, բայց նախևառաջ, հոգ ենք տանում նրա ներկայի մասին, իսկ դա նշանակում է Իտալիայի հաջողությունը Եվրոյում»,-«Սասուոլոյի» գլխավոր տնօրեն Ջիովանի Կարնևալիի խոսքերն է փոխանցում Goal-ը։