«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը շուտով կփոխի ակումբային գրանցումը: Radio Marca- ի փոխանցմամբ ՝ իսպանացի կիսապաշտպանը 80 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Բավարիա»:
Ստացված հասույթի կեսը մադրիդցիները նախատեսում է ծախսել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլի ձեռքբերման համար:
Ավելի վաղ Sky Sport Italia-ի լրագրող Մատեո Մարետոն հայտնել էր, որ «Չելսին» ու ՊՍԺ-ն ակտիվորեն հետևում են Սաուլի շուրջ ծավալվող իրադարձություններին: