Fenway Sports Group (FSG)-ը, որին պատկանում է «Լիվերպուլը», քննարկում է ամբողջ աշխարհում ֆուտբոլային ակումբների հոլդինգային ընկերություն հիմնելու տարբեակը։
«Լիվերպուլի» ամերիկացի սեփականատերերը որպես օրինակ դիտարկում են City Football Group ֆուտբոլային հոլդինգը, որին պատկանում են «Մանչեսթեր Սիթին» և 9 այլ ակումբներ, հայտնում է Liverpool Echo-ն:
Աղբյուրի համաձայն, RedBird-ի հիմնադիր Ջերի Կարդինալեն, FSG-ի գործընկերներից մեկը, արդեն ֆրանսիական «Թուլուզի» բաժնետերն է:
Նա նաև վերջերս ձեռք է բերել իսպանական «Մալագայի» փոքր բաժնեմասը: Նաև FSG-ն հետաքրքրված է գերմանական շուկայով:
Կարդացեք նաև՝ Red Bull-ը և CFG-ն մեծ ֆուտբոլում