«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն «Բարսելոնայում» տարեկան կվաստակի մոտավորապես վեց միլիոն եվրո, հաղորդում է Esport 3-ը:
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը համաձայնվել է աշխատավարձի կրկնակի կրճատման ՝ համեմատած այն բանի հետ, ինչ նա ստանում էր «Մանչեսթեր Սիթիում»: Ագուերոն «Բարսելոնա» կտեղափոխվի անվճար, քանի որ «քաղաքաբնակների» հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը:
Ավարտված մրցաշրջանում 32-ամյա Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է վեց գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում:
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել էր, որ Ագուերոն տեղափոխվելու է կատալոնական ակումբ։