Իսպանական մամուլը հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի և կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի երեկ կայացած հանդիպման մանրամասները:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ մեջբերելով TV3- ին, Լապորտան Կումանից 15 օր է խնդրել ՝ այլ մարզիչների հետ բանակցելու համար: Եթե այս բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, Կումանը հաջորդ մրցաշրջանում կշարունակի աշխատել որպես կատալոնական թիմի գլխավոր մարզիչ:
Իր հերթին 58-ամյա Կումանը կարծում է, որ ակումբը այս ճանապարհով փորձում է ժամանակ ձգել և զգում է, որ իրեն դիտարկում են որպես այլընտրանքային տարբերակ:
«Բարսելոնան», Կումանի գլխավորությամբ, նվաճեց Իսպանիայի գավաթը, Լա Լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը և 1/8 եզրափակչում դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Նիդերլանդացի մասնագետի պայմանագիրը ուժի մեջ կլինի ևս մեկ տարի: