Հայտնի է դարձել այն 8 ֆուտբոլիստի անունը, որոնք պայքարում են ԱՊԼ-ի՝ մայիս ամսվա լավագույն խաղացողի կոչման համար:
Ութնյակում են Քրիստիան Բենտեկեն՝ «Քրիսթալ Փելասից», Գարեթ Բեյլը՝ «Տոտենհեմից», Ալիսոն Բեքերն ու Սադիո Մանեն՝ «Լիվերպուլից», Նիկոլյա Պեպեն՝ «Արսենալից», Ռոդրիգոն՝ «Լիդսից», Ջո Ուիլլոքը՝ «Նյուքասլից» ու Աարոն Ռեմսդեյլը՝ «Շեֆիլդ Յունայթեդից»: