Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մոտ է պայմանագրի երկարաձգմանը: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան:
Նոր պայմանագիրը ուժի մեջ է լինելու մինչեւ 2026 թվականը: Մասնագետի աշխատավարձը կկազմի տարեկան 3 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ վերջերս Մանչինին կրկնեց Մարչելլո Լիպպիի ռեկորդը Իտալիայի հավաքականում: