ՈՒԵՖԱ-ն այսօր եվրոպական Սուպերլիգա ստեղծելու փորձ արած որոշ ակումբների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։
«Յուվենտուսը», «Բարսելոնան» ու «Ռեալը» դեռևս չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին։ ՈՒԵՖԱ-ն իր հայտարարության մեջ խոսել է այդ ակումբների համար պատրաստվող սանկցիաների մասին։
«ՈՒԵՖԱ-ն բոլոր իրավունքներն ունի կիրառելու ցանկացած անհրաժեշտ սահմանափակում այն ակումբների նկատմամբ, որոնք մինչև հիմա չեն հրաժարվել, այսպես կոչված, Սուպերլիգայից։ Գորն անմիջապես կուղարկվի ՈՒԵՖԱ-ի իրավասու կարգապահական մարմիններին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։