«Բավարիայի» նախկին խաղացող Լոթար Մաթեուսը նախկին թիմի՝ ՉԼ-ից դուրս մնալուց հետո ասել է, որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն այս ամառ Գերմանիայի հավաքականի ղեկին կփոխարինի Յոախիմ Լյովին։
«Սա Հանսի Ֆլիկի վերջին խաղն էր Չեմպիոնների լիգայում՝ որպես «Բավարիայի» մարզիչ։ Նա Գերմանիայի ֆուտբոլային միության գլխավոր թեկնածուն է՝ Գերմանիայի հավաքականում Լյովին փոխարինելու։ Ամռանը նա կընդունի նրանց առաջարկը»,- Մաթեուսի խոսքերն է փոխանցում SportSky.de-ն։
Մաթեուսի խոսքով՝ «Բավարիան» արդեն փոխարինող է փնտրում Ֆլիկին ու բանակցություններ է վարում «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ։
Հիշեցնենք, որ մարտին հայտնի դարձավ, որ Յոահիմ Լյովը Եվրո 2020-ից հետո կհեռանա Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։