Tuttosport- ը հայտնում է, որ Մասիմիլիանո Ալեգրին մոտ է «Յուվենտուս» վերադառնալուն:
Աղբյուրը հայտնում է, որ թուրինյան ակումբի ղեկավար Անդրեա Անյելին կապ է հաստատել «Յուվենտուսի» նախկին մարզչի հետ: Շաբաթ օրը Անյելին զանգահարել է Ալեգրիին և շնորհավորել Զատկի տոնի առթիվ:
Լրատվամիջոցներում ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Անյելինն և Ալեգրին ակումբի նախագահի տանը դիտել են «Յուվենտուս» — «Տորինո» վերջին հանդիպումը:
Նշվում է նաև, որ «Նապոլիի» դեմ առաջիկա խաղը «Յուվենտուսի» ներկայիս մարզիչ Անդրեա Պիրլոյի համար կարող է վերջինը լինել: