«Յուվենտուսը» մտադիր է ուժեղացնել կազմը՝ ձեռք բերելով «Սասուոլոյի» առաջատար կիսապաշտպանին: Մանուել Լոկատելլին շարունակում է մնալ բիանկոներիի հիմնական տրանսֆերային թիրախը:
Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի, թուրինյան ակումբը կիսապաշտպանին պատրաստ է տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ տրամադրել: «Սասուոլոն» կարող է բաց թողնել իր կիսապաշտպանին, բայց ցանկանում է նրա տրանսֆերի դիմաց ստանալ առնվազն 40 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մանուել Լոկատելլին «Սասուոլոյում» է խաղում 2018 թվականից: Նախկինում նա «Միլանի» ֆուտբոլիստ էր:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Մանուել Լոկատելլին 25 խաղում աչքի է ընկել 3 գոլով և 2 գոլային փոխանցմամբ: