Եվրոպայի ներքին առաջնությունները դադար են առել՝ հավաքականների խաղերով պայմանավորված, ուստի վերջին մեկ շաբաթվա ընթացքում գոլային փոխանցումների քանակով լավագույն ֆուտբոլիստների աղյուսակը չի փոխվել:
Գոլային փոխանցումների քանակով լավագույն 15 ֆուտբոլիստներից կազմված աղյուսակը գլխավորում է Թոմաս Մյուլլերը «Բավարիայից», ով Բունդեսլիգայի այս մրցաշրջանում արդեն 14 անգամ կարողացել է օգնել թիմակիցներին գրավել մրցակցի դարպասը։ Ընդհանրապես, այս ցուցակում գերմանական գրանդն ունի 4 ներկայացուցիչ։
Հատկանշկան է, որ թոփ-5 առաջնություններից Լա Լիգան և Ա Սերիան ոչ մի ներկայացուցիչ չունեն այս աղյուսակում։
1․ Թոմաս Մյուլլեր․ «Բավարիա» — 14 գոլային փոխանցում
2․ Հարի Քեյն․ «Տոտենհեմ» — 13 գոլային փոխանցում
3․ Կևին Դե Բրույնե․ «Մանչեսթեր Սիթի» — 11 գոլային փոխանցում
4-8․ Բրունո Ֆերնանդեշ․ «Մանչեսթեր Յունայթեդ» — 10 գոլային փոխանցում
4-8․ Ջեք Գրիլիշ․ «Աստոն Վիլլա» — 10 գոլային փոխանցում
4-8․ Յոնաս Հոֆման․ «Բորուսիա Մ» — 10 գոլային փոխանցում
4-8․ Յոսուա Կիմիխ․ «Բավարիա» — 10 գոլային փոխանցում
4-8․ Ֆիլիպ Կոստիչ․ «Այնտրախտ» — 10 գոլային փոխանցում
9-15․ Սոն Հին Մին․ «Տոտենհեմ» — 9 գոլային փոխանցում
9-15․ Ջոնաթան Բամբա․ «Լիլ» — 9 գոլային փոխանցում
9-15․ Մեմֆիս Դեպայ․ «Լիոն» — 9 գոլային փոխանցում
9-15․ Քինգսլի Կոման․ «Բավարիա» — 9 գոլային փոխանցում
9-15․ Լերոյ Սանե․ «Բավարիա» — 9 գոլային փոխանցում
9-15․ Դաիչի Կամադա․ «Այնտրախտ» — 9 գոլային փոխանցում
9-15․ Ջեյդոն Սանչո․ «Բորուսիա» — 9 գոլային փոխանցում