Բասկետբոլի Եվրասիական Լիգայի խաղարկությունում այսօր պայքարի մեջ մտավ «Դվինը»:
Գյոկչյանի թիմը ոչ մի խնդրի չհանդիպեց ու 109-74 հաշվով հաղթեց մրցակցին: «Միցուբասկետը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը, իսկ «Դվինը» մեկնարկեց հաղթանակով:
Վաստակած 25 միավորով խաղում ամենաարդյունավետը «Դվինից» Դեմետրիուս Լևարիթին էր , նա նաև 9 անգամ տիրեց անդրադարձին ու իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում:
Խաղային օրվա առաջին դիմակայությունում «Ալ Ռիյադին» հաղթել էր «Վահագնի Սիթիին»: