«Բարսելոնան» չի կարողանա գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, եթե Լիոնել Մեսսին մնա թիմում:
Ըստ Mundo Deportivo-ի, կատալոնական ակումբի ներկայիս ֆինանսական իրավիճակը թույլ չի տա ձեռք բերել նորվեգացուն ու պահել արգենտինացուն միաժամանկ:
20-ամյա հարձակվողին ձեռք բերելու հավանական գործարքը գնահատվում է 125-130 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 33 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսայի» կազմում անցկացրած 37 խաղում 33-ամյա Մեսսին դարձել է 29 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ: