Տոկիո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում ֆուտբոլի Հայիթիի ազգային հավաքականը, Հոնդուրասի դեմ խաղում, դաշտ է դուրս եկել 10 ֆուտբոլիստով, իսկ դարպասում կանգնել է թիմի կիսապաշտպաններից մեկը:
Թիմի խաղացողներից ոմանք չեն հասցրել անցնել Covid-19-ի տեստավորում, ոմանք չեն հասցրել հասնել մրցատեղի՝ Մեքսիկա, իսկ որոշներն էր վիզա չեն կարողացել ստանալ:
Հետաքրքիրն այն է, որ հանդիպման ընթացքում խաղին մասնակցելու իրավունք ունեցող ֆուտբոլիստներից մեկը հասել է ստադիոն ու մտել խաղադաշտ:
Բուն խաղում Հոնդուրասը 3-0 հաշվով հաղթանակի է հասել: