«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի Վան Դե Բեկը ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է dailymail.co.uk-ը:
Աղբյուրի համաձայն, 23-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր կարգավիճակից, ուստի ցանկանում է հեռանալ թիմից:
Լուրեր են շրջանառվում, որ ներկայումս ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռոման» ու «Նապոլին»: