Ավելի քան մեկ տարվա դադարից հետո կորտ է վերադարձել շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։ 39-ամյա մաեստրոն այս ընթացքում ծնկի երկու վիրահատության էր ենթարկվել։
Քաթարի Դոհա քաղաքում ընթացող ATP 250 շարքի մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը Դենիել Էվանսն էր։ Ռոջերը հաղթեց երեք սեթում 7-6(8), 3-6, 7-5 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Ֆեդերերը խաղից հետո հայտնել է, որ ուրախ է կորտ վերադառնալու համար ու դա այդպես էր լինելու անկախ խաղի արդյունքից ։
Հաջորդ փուլում նրա մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոս Բասիլաշվիլին է։