Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է «Նապոլիի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը (1:3), տեղեկացնում է Football Italia-ն:
«Հեշտ հանդիպում չստացվեց: Նեապոլում միշտ էլ մեծ ճնշում են գործադրում հյուրերի վրա, բայց մենք կարողացանք հաղթահարել այն:
Ես կարողացա օգտվել նրանց պաշտպանությունում առկա ազատ գոտիներից և երկու գոլերի հեղինակ դարձա:
Ինձ հրաշալի եմ զգում և մեծ հաճույք եմ ստանում այս մրցաշրջանից: Հույս ունեմ, որ դեռ շատ հաղթանակներ կտանենք»,-ասել է Լուկակուն:
Հիշեցնենք, որ «Ինտերը» այս հաղթանակից հետո վաստակեց 45 միավոր՝ կիսելով առաջին հորիզոնականը Թուրինի «Յուվենտուսի» հետ:
Լուկակուն Ա Սերիայի այս առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ: