«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայի Ա սերիայում։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, սերբ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Մատիչը այն ֆուտբոլիստների շարքում է, ում պայմանագրի ժամկետը գալիք ամառ ավարտվում է։
Այդ է պատճառը, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մատիչը կարող է փոխել ակումբը, որպեսզի ամռանը չհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրվում էր նաև միլանյան մյուս ակումբը՝ «Ինտերը»։