«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հարձակվող Մոհամեդ Սալահը չի հեռանա անգլիական թիմից:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բավարիան» և «Ռեալը» հավակնում են Սալահին:
«Ճիշտն ասած տարօրինակ է, գովաբանել ձեր խաղացողներին, բայց դա ինձ դուր է գալիս: Սալահի դեպքում թվերն ինքնին խոսուն են:
Մոհամեդը ոչ միայն մեր լավագույն ռմբարկուն է, նա ընդհանրապես աճել է որպես ֆուտբոլիստ: Նա մեր թիմի առանցքային խաղացողն է, և դեռ երկար կխաղա «Լիվերպուլում»,- մեջբերում է գերմանացի մասնագետին Goal-ը: