Հայտնի է դարձել, երբ կորոշվի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի որակազրկման ժամկետը:
RAC1-ը հաղորդում է, որ Մրցումների անցկացման բաժինը որոշում կկայացնի երեքշաբթի օրը՝ հունվարի 19-ին:
Եթե կոմիտեն արգենտինացու՝ «Աթլետիկի» հարձակվողի գլխին հարվածելը ագրեսիվ որակի, ապա «Բարսայի» խաղացողի նվազագույն որակազրկումը կկազմի 4 խաղ, իսկ առավելագույնը՝ 12:
Սուպերգավաթային խաղի հետ կապված պատիժը տարածվում է Իսպանիայի ազգային բոլոր մրցաշարերի վրա: