Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալել էր «Մայնցին»։
32-րդ րոպեին Ջոնաթան Բուրկադտը առաջ մղեց «Մայնցին»։ 44-րդ րոպեին Ալեքսանդր Հակը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Առաջին կեսից հետո «Մայնցը» հաղթում էր 2-0 հաշվով։
Երկրորդ կեսում «Բավարիան» հիասքանչ տեսք ուներ։ 50-րդ րոպեին Յոշուա Կիմիխը։ 55-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Լերոյ Սանեն։ 70-րդ րոպեին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմին առաջ մղեց Նիկլաս Զյուլեն։ 76-րդ րոպեին «Բավարիայի» 4-րդ գնդակը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ 83-րդ րոպեին լեհ հարձակվողը դուբլ ձևակերպեց։
«Բավարիան» հաղթեց 5-2 հաշվով։ Այս արդյունքից հետո մյունխենցիները միավորների քանակը հասցնում են 33-ի ու շարունակում են գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։