Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Էրեբունին» մրցեց «Սուպերսոնիքսի» հետ։
Տանտերերն առավելության հասան մրցակցի նկատմամբ 97-88 հաշվով։
Խաղում ամենաարդյունավետը «Էրեբունիից» Այվին Էլլիսն էր՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
«Էրեբունին» ունի 24 միավոր ու 4-րդն է, իսկ «Սուպերսոնիքսը» 22 միավորով 5-րդ հորիզոնականում է: