Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական գոտու վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, Ցյուրիխում: Այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՈՒԵՖԱ-ի անդամ 55 երկրները կբաժանվեն 10 ընտրական խմբերի միջև, որոնցից հինգում հանդես կգան 5-ական, իսկ մյուս հինգում՝ 6-ական թիմ:
Խմբերի հաղթողներն անմիջապես կմտնեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Երկրորդ տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաև 2020թ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի լավագույն երկու հավաքականները, որոնք աշխարհի առաջնության ընտրական խմբերում չեն զբաղեցնի առաջին երկու տեղերը, անցումային խաղերում կորոշեն մնացած երեք ուղեգրերի տերերին:
Մրցաշարը կկայանա նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 18-ը: