«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը շարունակում է վերականգնվել վնասվածքից վիրահատությունից հետո։
Sport.es-ը գրում է, որ ենթադրվում է, որ դարպասապահի ներկայիս վիճակը կարող է կրճատել նրա վերականգման ժամկետները։ Գերմանացի դարպասապահը կարող է ապաքինվել մինչև հոկտեմբերի 24-ը կայանալիք Էլ կլասիկոն «Ռեալի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեր Շտեգենը ծնկի հետ խնդիրներ ունի ու ամբողջական մարզում անցկացնելու ժամանակ ծունկն այտուցվում էր։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբի բժշկական անձնակազմը կգնահատի Տեր Շտեգենի վիճակն ու որոշում կկայացնի հանդիպումից առաջ։