Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի ու Եվրոբասկետի շնորհիվ հոկտեմբերի սկզբին Հայաստանը հյուրընկալելու է բասկետբոլային միջազգային մրցաշար: Այս մասին ArmSport-ին օրեր առաջ հայտնել էր Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը:
ArmSport-ը Պողոսյանից տեղեկանում է, որ Արցախի սահմանին տիրող իրավիճակով ու ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ մրցաշարի անցկացման վայրի փոփոխություն տեղի չի ունեցել: Այս պահի դրությամբ՝ այն պլանավորածի պես կայանալու է Երևանում: