«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը քննադատել Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին, տեղեկացնում է Manchester Sunday-ը:
«ՄՅՈւ-ն ցանկանում է գնե՞լ նրան. դա ո՞ր ՄՅՈւ-ն է, մի րոպե… Ահա, խոսքը Մանչեսթերի գեղեցկության սրահներից մեկի մասին է, այո՞:
Այդ դեպքում ամեն ինչ պարզ է: Բեյլն իր սանրվախքով շատ կանանց նախանձելու առիթ կտա:
Եթե նա ֆուտբոլ խաղալուն նույնքան ուշադրություն դարձներ, որքան իր մազերին, ապա կդառնար աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Իսկ այս պարագայում, կարող եմ կնոջս նրա մոտ մատնահարդարման ուղարկել»,- ասել է Մերսոնը:
Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ն մտադիր է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Բեյլին: