Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել ազգային թիմԻ այսօրվա մարզումը: Այս մասին հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
35-ամյա ֆուտբոլիստը անցնում է հակաբորբոքային բուժում՝ աջ ոտքի մատի վարակի պատճառով: Դեռ հայտնի չէ, արդյո՞ք կկարողանա Ռոնալդուն օգնել ազգային թիմին առաջիկա հանդիպումներում :
Հիշեցնենք, որ կիսապաշտպան Ռենատո Սանչեսը վնասվածքի պատճառով չի օգնի Պորտուգալիայի հավաքականին Ազգերի լիգայի Խորվաթիայի (Սեպտեմբերի 5) և Շվեդիայի (Սեպտեմբերի 8) դեմ խաղերում: