Իտալական «Նապոլին» այլևս հետաքրքրված չէ ռուսական ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչին գնելուց, տեղեկացնում է CalcioNapoli24-ն:
Նախկինում նշվում էր, որ նեապոլյան ակումբը պատրաստ էր Վլաշիչի համար 20 միլիոն եվրո վճարել:
Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին:
22-ամյա կիսապաշտպանը մոսկովյան ակումբում անցկացրել է 73 հանդիպում և դարձել ՝ 24 գոլի հեղինակ: