«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյուն բաժանորդագրվել է Լոնդոնի «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների Twitter-յան էջերին:
Սեդրիկ Սոարեշի, Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և Գաբրիել Մարտինելիի սոցցանցերին բաժանորդագրվելը, շատերին մտածելու առիթ է տվել, որ բրազիլացին շուտով կտեղափոխվի լոնդնյան ակումբ:
Ըստ The Gooner-ի, Կոուտինյուն արդեն այցելել է «Արսենալի» մարզաբազա և քննարկել պայմանագրի պայմանները:
Philippe Coutinho just started following Cédric Soares, Pierre-Emerick Aubameyang, and Gabriel Martinelli pic.twitter.com/s4yF4RWBhD
— (@AFCMo__) August 13, 2020
Հիշեցնենք, որ Կոուտինյուն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»: