Կիևի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը հայտարարել է, որ պատրաստ է վաճառել ակումբը, տեղեկացնում է Tribuna-ն:
«1996 թվականից ի վեր, ակումբը գնելու ոչ մի առաջարկ չեմ ստացել: Պատրաստ եմ դիտարկել նման հնարավորություն:
Չեմ պատրաստվում երեխաներիս նման բեռ փոխանցել: Ֆուտբոլային ակումբ ղեկավարելը բավական ծանր և անշնորհակալ գործ է»,- ասել է Սուրկիսը:
Հիշեցնենք, որ կիևյան ակումբի երկրպագուները շատ դժգոհ էին թիմի նոր գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի նշանակմամբ: