ԱՄՆ-ում շարունակվում է NBA-ի վերսկսված առաջնությունը։ Թեժ պայքար ծավալվեց «Օկլոհոմա Թանդեր»-«Դենվեր Նագեթս» խաղում։ Սեփական խաղահրապարակում «Օկլոհոման» վերջին քառորդում պարտվեց «Նագեթսին» ու հավասար հաշվի պայմաններում խաղը տեղափոխվեց օվերթայմ։ Լրացուցիչ րոպեների ընթացքում ավելի դիպքում էին հյուրերը, ովքեր 12:4 հաշվով հաղթեցին․ խաղում գրանցվեց 113:121 հաշիվը հօգուտ «Դենվերի»։
Գերարդյունավետ ստացվեց «Ֆիլադելֆիա սևնթիսիքսթերսի» ու «Սան Անտոնիա Սփորսի» միջև հանդիպումը։ «Սան Անտոնիոյի» կազմում դիպուկ էր ԴեՌոզանը վաստակած 30 միավորով, «Ֆիլադելֆիայի» կազմում Էմբիդն ու Հարիսը։ Չնայած չորրորդ քառորդում «Սան Անտոնիոն» բավական ակտիվ էր ու դիպուկ, այդուհանդերձ հետ բերել կորցրածը նրանց չհաջողվեց՝ 132-130 հօգուտ «Ֆիլադելֆիայի»։
Վստահ հաղթանակ տարավ «Լոս Անջելես Լեյքերսը»՝ հյուրընկալվելիս 116:108 հաշվով պարտության մատնելով «Յուտա Ջազզին»։ «Վաշինգթոն Վիզարդսը» զիջեց «Ինդիանա Պեյսերսին»՝ 100-111, իսկ «Նյու Օռլեան Փելիքանսը» 109-99 հաշվով հաղթեց «Մեմֆիսի Գրիզլիներին«։