Ռուսական «Կռիլյա Սովետով» ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ՖԱԼ-ում:
Ակումբը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
«Կռիլյա Սովետովի» հեռանալը հաստատեց «Խիմկին», որը հայտնեց ՌՊԼ-ի առաջիկա մրցաշրջանին մասնակցելու իր պատրաստության մասին:
Հիշեցնենք, որ բարձրագույն լիգան լքեց նաև «Օրենբուրգը»:
Հավելենք, որ ՌՊԼ-ի չեմպիոն հռչակվեց «Զենիթը», որը այդ նվաճմանը հասնում է արդեն երկրորդ անգամ: