Հարձակվող Էդինսոն Կավանիի ներկայացուցիչը խոսել է այն պաշտոնական առաջարկի մասին, որը ստացել է իր հաճախորդը «Ռոմայից»: Հիշեցնենք, որ ներկայումս ֆուտբոլիստը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում․ ՊՍԺ-ի հետ հարձակվողի պայմանագիրը ավարտվել է հունիսի 30-ին:
«Ռոման» կապվեց ինձ հետ՝ պաշտոնական առաջարկություն անելու համար Վալտեր Գուգլիելմոնային (Կավանիի եղբայրը, համատեղությամբ նաև գործակալը), իսկ եթե Ֆրեդկինի ընկերությունը վերջապես ձեռք բերի հռոմեական ակումբը, նրանք ուզում են, որ Էդինսոնը թիմում լինի:
Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք նրանք գնելու են «Ռոման»: Կան շատ բաներ, որոնք նրանք պետք է հաշվի առնեն, բայց նրանց առաջնահերթություններից մեկը Կավանիի հետ պայմանագիր ստորագրելն է»,- մեջներում է Կավանիի ներկայացուցչին Football-italia-ն: