Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) իր պաշտոնական կայքում հրապարակել է մարզիկներին ուղղված կոչ, որում ասվում է, որ COVID-19-ի հետևանքով առաջացած ձգձգումները վերացնելու համար մարզիկների թեստավորումների քանակը կավելացվի կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո:
«Երբ սպորտային միջավայրը վերադառնա նորմալ հունի, այդ բացերը կլրացվեն լրացուցիչ թիրախավորված թեստավորմամբ, հատկապես հաշվի առնելով, որ հետախուզական նյութերի հավաքն ու հետաքննությունները դեռ չեն դադարել», — ասվում է հրապարակման մեջ:
WADA-ից նշում են, որ համաճարակի ժամանակ մարզիկների կողմից թույլ տրված խախտումները կարող են հայտնաբերվել կենսաբանական անձնագրի միջոցով:
«Դրա համար WADA-ն ստեղծում է ռազմավարական փորձարկման աշխատանքային խում՝ որոշելու, թե ինչպես կարող է այդ փորձը օգնել հետագայում ամրապնդել հակադոպինգային համակարգը», — ավելացրել է գործակալությունը: